Արցախն արժևորում է Սարգսյան-Ալիև հանդիպումը, սակայն բեկում չի սպասում. Դավիթ Բաբայան


14:30 , 16 հոկտեմբեր, 2017

Aysor.am-ը գրում է.

Ցանկացած հանդիպում, առավել ևս` նախագահների մակարդակով, Արցախն արժևորում է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` անդրադառնալով այսօր Ժնևում մեկնարկած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպմանը:

«Մենք ցանկացած հանդիպում, առավել ևս` նախագահների մակարդակով արժևորում ենք, որովհետև դա այն հարթակն է, որտեղ քննարկվում են ամենաբարդ խնդիրները: Այդ խնդիրները կարելի է պայմանականորեն երկու մեծ խմբի բաժանել:  Առաջինը` կարգավորման ընդհանուր սկզբունքներն են` խաղաղ կարգավորում, կայունության ու խաղաղության պահպանում տարածաշրջանում, երկրորդ խումբն` արդեն կոնկրետ հարցեր են, օրինակ, սահմանի երկայնքով հետաքննության մեխանիզմների ներդրումն ու առհասարակ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը», - ասաց Դավիթ Բաբայանը:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ