Մադրիդին չի գոհացրել Կատալոնիայի ղեկավարի պատասխանը


21:15 , 16 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Կատալոնիայի ղեկավար  Կարլես Պուչդեմոնի պատասխանը Մադրիդի հարցմանը չի բավարարել Իսպանիայի կառավարությանը: Այդ մասին հայտնել է երկրի արդարադատության նախարար Ռաֆայել Կատալա Պոլոն. հայտնում է ТАСС-ը:

Հոկտեմբերի 10-ին Կատալոնիայի ղեկավարությունը անկախության մասին հռչակագիր է ստորագրել, սակայն այն դեռ ուժի մեջ չի մտել: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը ինքնավարությանը մինչև երկուշաբթի ժամանակ էր տվել` իրավիճակը պարզաբանելու համար: