Լավրովը մեկնաբանել է բախումներն Իրաքյան Քուրդիստանում


18:55 , 16 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է բախումներն Իրաքյան Քուրդիստանում. հայտնում է Россия сегодня-ն:

«Մենք կարծում ենք, որ դա հակասում է իրաքյան ժողովրդի շահերին, այդ թվում` քրդերի: Մենք ցանկանում ենք, որ պայմանավորվածություն ձեռք բերվի այն մասին` ինչպես մեկ պետությունում պետք է շարունակեն ապրել բոլոր նրանք, ովքեր այժմ ապրում են Իրաքում»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, որ Մոսկվան բացասաբար է վերաբերվում նման բախումներին:

 Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Իրաքի բանակը գործողություն է սկսել Քիրքուկ նահանգում նավթի և ռազմական բազաների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար: