Հրազդան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում. կա զոհ. լուսանկարներ


10:00 , 16 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Հոկտեմբերի 16-ին, ժամը 08:22-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Երևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը մահացել է: Նախնական տեղեկություններով՝ մեքենան բախվել է մայրուղու գովազդային վահանակին և վթարվել: Փրկարարներն արդեն մեկուսացրել են կրակն ու մեքենայից դուրս բերել վարորդի դին: