Մարդիկ հաճախ մեծագույն ուշադրությամբ խնամում են դեմքը, մարմինը, ձեռքերը՝ մոռանալով ևս մեկ անհրաժեշտ մարմնի մասի մասին, որը, թերևս, ամենաշատն ունեն խնամքի կարիք: Ոտքերի հետ կապված խնդիրներ շատերի մոտ է հանդիպում՝ երիտասարդ տղաներից ու աղջիկներից մինչև ծերունիներ:
Հիմնական խնդիրներից կարել է առանձնացնել.
Հավանաբար ընթերցողներից յուրաքանչյուրն այս շարքում իրեն ծանոթ մի խնդիր գտավ: Իսկ դուք ի՞նչ եք անում, որպեսզի խուսափեք նմանատիպ խնդիրներից։
Շատերը կանոնավոր խնամում են ոտքերի մաշկը, սակայն խնամքի համար նախատեսված միջոցները ոչ միշտ են արդարացնում սպասելիքները: Բարեբախտաբար, գոյություն ունի ժողովրդական մի միջոց, որը թույլ կտա վերջ տալ այդ խնդրին:
Պրոցեդուրայի ավարտից հետո ոտքերին քսում ենք որևէ խոնավացնող կրեմ: Առհասարակ, խոնավացնող կրեմ խորհուրդ ենք տալիս օգտագործել ոչ միայն այս պրոցեդուրայից հետո, այլ միշտ: Ոտքերի հետ կապված խնդիրների մեծ մասը ծագում է հատկապես չորությունից:
Ասպիրինն ու կիտրոնի հյութը կարելի է օգտագործել կանոնավոր, շաբաթական 2-3 անգամ:
Շատերը կարող են անվստահորեն վերաբերվել այս միջոցին՝ չպատկերացնելով, թե որն է ասպիրինի օգտակարությունը:
Ամեն դեպքում այս հաբերն օգտագործում են տնային կոսմետոլոգիայում:
Ասպիրինն իր բաղադրության շնորհիվ օգտագործվում է նաև տարատեսակ կրեմների և մաշկը մաքրող միջոցների բաղադրության մեջ:
Արտաքին կիրառման դեպքում այս դեղամիջոցը նվազեցնում է բորբոքումները և խթանում արյան շրջանառությանը: