«Փորձում է սպանել ինձ». Ջիգարխանյանը կնոջ դեմ բողոք է ներկայացրել ոստիկանությունում


01:55 , 16 հոկտեմբեր, 2017

Operativ.am-ը գրում է․

Արմեն Ջիգարխանյանը դիմում է ներկայացրել ոստիկանություն իր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայի դեմ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Mash»-ին:

Հաղորդվում է, որ դերասանն իբրև թե հայտնել է, որ Վիտալինան փորձում է սպանել իրեն, որպեսզի վերջնականապես տիրանա իր ունեցվածքին:

Հեռուստաընկերության տվյալներով՝ վերջին երկու տարվա ընթացքում Արմեն Ջիգարխանյանը կնոջ անունով է գրանցել ամեն ինչ, ինչ իրեն է պատկանում: