Գարո Փայլան․ «Մեր համայնքից խլել եք ընտրություններ անցկացնելու իրավունքը»


13:00 , 15 հոկտեմբեր, 2017

Ermenihaber.am-ը գրում է.

Թուրքիայի մեջլիսի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է Պոլսի հայոց պատրիարքի և հայկական հիմնադրամներում ընտրությունների հարցը։

Մեջլիսում բյուջետային պլանավորման հանձնաժողովում հարկային նոր օրենքների և հիմնադրամների վերաբերյալ նոր օրենսդրական կարգավորումների քննարկման ժամանակ Փայլանը հայտարարել է, որ  հայ համայնքի հիմնադրամները 5 տարի է՝ զրկված են ընտրություններ անցկացնելու իրավունքից։

«5 տարի առաջ մեզանից խլել եք ընտրելու մեր իրավունքը, համայնքի հիմնադրամները չեն կարողանում ընտրություններ անցկացնել։ 8 տարի մեր պատրիարքին չենք կարողանում ընտրել»։

Փայլանի խոսքին արձագանքել է Թուրքիայի ֆինանսների նախարար Նաջի Աղբալը. «Ո՞վ թույլ չի տալիս, ո՞ր նախարարությունը։ Խոսեմ իրենց հետ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։