Նախագահը շնորհավորել է Կանադայի Գեներալ-նահանգապետին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ


14:00 , 14 հոկտեմբեր, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջուլի Պայետին` Կանադայի Գեներալ-նահանգապետի բարձր և պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Նախագահն ընդգծել է, որ անցած քառորդ դարի ընթացքում Հայաստանին և Կանադային հաջողվել է կառուցել բարեկամական և բարձր մակարդակի գործընկերային հարաբերություններ՝ հիմնված երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի և վստահության վրա: