Հոկտեմբերի 14-ին վերջապես սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 15-18-ը․․․


01:22 , 14 հոկտեմբեր, 2017

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-16-ը շրջանների զգալի մասում, 17-18-ը առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին` հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 15-16-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում սպասվում է, 17-18-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: