Երևանում՝ «Թումո» կենտրոնի մոտ, 30-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 16-ամյա և 17-ամյա հետիոտների


23:53 , 13 հոկտեմբեր, 2017

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Հալաբյան փողոցում՝ Թումո նորարարական ստեղածագործական կենտրոնի մոտ, 30-ամյա Վարդան Անտոնյանը իր վարած Opel մակնիշի 34 VN 217 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 16-ամյա և 17-ամյա հետիոտների:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել Արմենիա բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։