Արթուր Աղաբեկյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական


19:25 , 13 հոկտեմբեր, 2017

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Աղաբեկյանին Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին: Այս մասին  տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։