«Հայտնի պլաստիկ վիրաբույժ Հայկ Բաբայանը համեմատել է մոդել Վիկտորյա Լոպիրյովայի՝ Նիկոլայ Բասկովի հարսնացուի տարբեր ժամանակների լուսանկարները և ասել, թե որտեղ են տեսանելի բժշկի ձեռքերը։
Մասնագետի խոսքով՝ քթի ծայրն ու սուր այտոսկրերը վիրաբուժական պրոֆիլի մասնագետների աշխատանքի արդյունք են, իսկ մնացած բոլորը՝ կոսմետոլոգների»,- գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
«Ռինոպլաստիկայից բացի՝ նկատելի են այտերի շրջանի ճարպաշերտերի հեռացման հետքեր։ Վիկտորյան միշտ էլ թմբլիկ այտեր է ունեցել, սակայն վերջին շրջանում այտոսկրերի հատվածը սրվել է։ Բացի այդ՝ նա ատամնաշարը գեղեցկացրել է վինիրային շապիկների օգնությամբ։
Մնացած ամեն ինչ դեմքի ու մարմնի ոչ վիրաբուժական բնույթի խնամքի արդյունք է»,- ասել է վիրաբույժը։