Իրազեկում հին նմուշի անձնագիր ստանալու համար


15:30 , 13 հոկտեմբեր, 2017
Եթե քաղաքացին դիմում է հին նմուշի անձնագիր ստանալու համար, կարող է միաժամանակ վճարում կատարել անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար և անձնագիրը ստանալ արդեն նշված գործողությունը հավաստող կնիքով: 
Այսինքն, քաղաքացին ստիպված չի լինի մյուս գործողության համար դիմի անձնագիր ստանալուց հետո առանձին։
Եթե անձնագրային ծառայության աշխատակիցը կմերժի միաժամանակյա գործողություններ կատարելու պահանջը, այն կհամարվի իրավախախտում։