Պատերազմը հաղթեցին նվիրյալները, ապրեցին երախտամոռ սրիկաները․․․


11:28 , 13 հոկտեմբեր, 2017
Կարծեմ 9-րդ դարում, երբ արաբական խալիֆայությունը բարձրացրեց հարկերը, հայ նախարարներն ապստամբեցին և երկրից վտարեցին արաբական զորքը․․․ Խալիֆը, լսելով այդ մասին, 30 000-անոց զորք է ուղարկում Հայաստան։ Լուրն առնելով՝ ապստամբների մեծ մասը՝ հիմնականում ավելի հարուստ նախարարներ, իրենց զորագնդերով, որոնց ընդհանուր թվաքանակն անցնում էր քսանհինգ հազարից, և լիովին ի վիճակի էին ընդհանուր հրամանատարության դեպքում հասնել հաջողության, լքում են ապստամբներին, և հեռանալով ծվարում լեռներում գտնվող իրենց անմատչելի բերդերում։ Սակայն ապստամբների որոշ մասը՝ թվով մոտ հինգ հազար, չհուսահատվելով այդ դավաճանությունից, գիտակցելով, որ ազգը գոյատևում է հենց իրենց նմաններով, որոշում է ընդառաջ գնալ ինչպես թվաքանակով վեց անգամ, այնպես էլ սպառազինությամբ գերազանցող արաբական զորքին։ Կատաղի և արյունահեղ ճակատամարտի ընթացքում զոհվում են բոլոր ապստամբները, բայց արաբների կորուստներն այնքան շատ էին, իսկ նրանց սարսափն այնքան խուճապային, որ Խալիֆն անմիջապես հրամայում է իջեցնել հարկերը և ներում շնորհել բոլոր ապստամբներին, այսինքն՝ այն նախարարներին, որոնք վախից լքեցին իրենց ընկերներին՝ ծվարելով իրենց բերդերում։ Հերոսները կռվեցին, որ ապրեն երախտամոռ սրիկաները․․․ Ոչինչ չի փոխվել․․․ Պատերազմը հաղթեցին նվիրյալները, ապրեցին երախտամոռ սրիկաները․․․