«Չորրորդ իշխանություն». ՀՀԿ վերնախավում խիստ զայրացել են Նաիրի Սահակյանի վրա. արգելել են հարցազրույցներ տալ ու ինքնագլուխ մեկնաբանություններ անել


10:30 , 13 հոկտեմբեր, 2017
«ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում ու Հանրապետական վերնախավում խիստ զայրացել են ԱԺ պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի վրա։
 
Նրան նախատել են այն բանի համար, որ լրագրողի հետ զրույցում հայտարարել էր. «Անձամբ ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը ցմահ մնա երկրի տեր-տիրական, որովհետև շատ վստահելի մարդ է»։
 
Ի մասնավորի՝ Նաիրի Սահակյանին ասվել է, որ ժամանակից շուտ հայտարարություններ չանի։ Նրան արգելվել է հարցազրույցներ տալ ու ինքնագլուխ մեկնաբանություններ անել։ Հատկապես խոսել այն թեմաներից մասին, ինչից խելքը չի կտրում։
 
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ երբ Նաիրի Սահակյանը փորձել է արդարանալ` ասելով, թե իր կարծիքն է հայտնել, նրան սաստել են` նշելով. «Դու քո կարծիքը քո ընտանիքում, քո շրջապատում կհայտնես։ Դու խոսել ես քաղաքական թեմաներով և դա հիմա վերածվել է ՀՀԿ-ի քաղաքական կարծիքի։ Իսկ մենք առայժմ չենք ուզում այդ թեմայի շուրջ կարծիք հայտնել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: