«Ժամանակ». Հայփոստ»-ն էլ կմասնավորեցվի. սեփականատերն արդեն հայտնի է


09:50 , 13 հոկտեմբեր, 2017
«Երեկ կառավարության նիս­տում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգի­աների նախարար Վահան Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ երկարաց­վում է ՀՀ կառավարության կող­մից «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ին հանձնված «Հայ­փոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման ժամկետը: Այդ ժամկետի ավարտից հետո «Հայփոստ» ՓԲԸ-ն կմասնավորեցվի, այն ընդգրկված է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մեջ: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Հայփոստի» սեփականատերը որոշված է՝ «Տաշիր գրուպ» ընկերություն­ների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյան. սա կդառնա նրա հայաստանյան հերթական, բայց հաստատապես ոչ վերջին ձեռքբերումը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: