Իսրայելն ԱՄՆ-ի հետևից դուրս է գալիս ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմից


04:56 , 13 հոկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է․

Իսրայելի իշխանությունները, հաջորդելով ԱՄՆ-ին, որոշում են կայացրել դուրս գալ ՅՈւՆԵՍԿՕ-ից՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպությունից:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրահանգել է երկրի ԱԳՆ-ին սկսել ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմից ԱՄՆ-ին զուգահեռ դուրս գալու նախապատրաստումները:
  

Նեթանյահուի խոսքով՝ Սպիտակ տան որոշումը ՅՈւՆԵՍԿՕ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ «խիզախ և բարոյական» է:

«Այդ կազմակերպությունը վերածվել է աբսուրդի թատրոնի, որը պատմության պահպանմամբ զբաղվելու փոխարեն խեղաթյուրում է այն», ասել է Նեթանյահուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ