Տանտերը 2 տարի շարունակ գաղտնի նկարահանել էր իր վարձակալների սեռական ակտերը (Photo, video)


03:11 , 13 հոկտեմբեր, 2017
Դերեկ Ստարնսը, ով կնոջ հետ բնակվում էր վարձակալած բնակարանում, մի օր ուշադրություն դարձրեց հակահրդեհային համակարգի սարքին ու դրա վրա տարօրինակ բան նկատեց: Պարզվեց, որ 56-ամյա տանտեր Ուեին Նեթը գաղտնի տեսանկարահանող սարք է տեղադրել ննջարանի հակահրդեհային համակարգի վրա ու ողջ ընթացքում հետևել նրանց ինտիմ կյանքին:
Այսօր արդեն նրանով զբաղվում են իրավապահ մարմիններն, ու քանի որ տունը վարձակալությամբ է տրվել վերջին 2 տարում, ոստիկանները փնտրում են նախկին վարձակալներին, ովքեր չգիտակցելով ակամայից էրոտիկայի  հերոսներ են դարձել: