Իրանի էկոնոմիկայի նախարարը կայցելի Ադրբեջան


22:04 , 12 հոկտեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Մասուդ Կարաբասիանը կայցելի Ադրբեջան. հայտնում է АПА-ն: Այցը տեղի կունենա հոկտեմբերի 23-24-ը: Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի ֆինանսների նախարարի և երկրի նախագահի հետ:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկու երկրների տնտեսական  համագործակցության զարգացման հարցերը: