Ի՞նչն է ցեյլոնյան թեյի աշխարհահռչակ վարպետ Մերրիլլ Ջեյ Ֆերնանդոյին Հայաստան բերել


20:15 , 12 հոկտեմբեր, 2017

Հանդիպում-թեյախմություն ցեյլոնյան թեյի վարպետ, «Դիլմահ» թեյերի հիմնադիր, աշխարհահռչակ Մերրիլլ Ջեյ Ֆերնանդոյի հետ, բացառիկ հնարավորություն, որն այս անգամ միայն ԶԼՄ ներկայացուցիչներինն էր: Թեյախմության մշակույթին լավագույնս տիրապետող Ջեյ Ֆերնանդոն լրագրողների համար անձամբ է  պատրաստում թեյը՝ միաժամանակ պատմելով դրա աճեցման ու բաղադրության, համային հատկանիշների ու թեյախմության գաղտնիքների մասին: Անմիջական շփման մթնոլորտում Ջեյ Ֆերնանդոն նաև կիսվում է իր կյանքի պատմությամբ ու արժեքային գաղափարներով:

Տարիներ առաջ երիտասարդ ու ամբիցիոզ դեգուստատորը հեղափոխեց ոլորտը: Մերրիլլ Ջեյ Ֆերնանդոն առաջին մարդն է Շրի Լանկայից, ով ուսումնասիրեց թեյի ու թեյախմության տեխնիկան Լոնդոնում: 1980-ական թվականներին Ֆերնանդոն, օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, ձեռք բերեց իր՝ թեյի փաթեթավորման առաջին սարքը և 1988-ին Եվրոպայի գուրմաններին առաջարկեց ցեյլոնական թեյ՝ «Դիլմահ» բրենդի ներքո:

D (83)-2 copy

D (1)-2 copyD (82)-2 copy

D (81)-2 copy

««Դիլմահը» ստեղծվել է «ծառայեցնել բիզնեսը հանուն մարդկության» փիլիսոփայության հիման վրա»,- նշում է Մերրիլլ Ջեյ Ֆերնանդոն: Նա բարեգործական ակտիվ գործունեություն է ծավալում ոչ միայն Շրի Լանկայում, այլև դրա սահմաններից դուրս: Նրա՝ Հայաստան այցն էլ պատահական չէ. կարևոր առաքելությամբ է եկել: Գործարարը պատրաստվում է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին աջակցություն տրամադրել. «Իմ ընտանիքի մշակույթի կարևոր մասն է կազմում աղքատներին ու կարիքավորներին օգնելը: Իմ բիզնեսը հաջողվել է, որովհետև այն հաջողությունը, որը ես բիզնեսում ունեցել եմ, միշտ կիսել եմ աղքատների հետ: Այս անգամ մենք մտադիր ենք Երևանից 120 կմ հեռու՝ Գյումիրում, ապրող անապահով մարդկանց օգնության ձեռք մեկնել: Ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Գեղեցիկ երկիր է, մարդիկ շատ լավն են: Հոյակապ է նաև հյուրասիրությունը: Այն ինձ հիշեցնում է իմ երկիրը: Շնոորհակալություն այսքան ջերմության ու սիրո համար»:

D (73)-2 copy

D (20)-2 copy

D (69)-2 copy

Բարեգործական նախաձեռնության հիմքերում է նաև «Սովռանո» ընկերությունը, որը «Դիլմահ» թեյերի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում արդեն 15 տարի: Գրուպի հիմնադիր տնօրեն Սոս Սահակյանը վստահեցնում է՝ իրենք համառ ու վստահ աշխատանքի շնորհիվ կարողացել են հասնել նրան, որ անգլիական թեյերը ներկայացված լինեն նաև հայկական շուկայում. «Կարծում եմ՝ «Դիլմահի» հետ  այս տարիների մեր համագործակցությունը շատ արդյունավետ է եղել, այն շարունակություն է ենթադրում նաև այլ ոլորտներում: Շուտով կկատարվի ընտանիքի ընտրությունը: Այն որոշվելու է MJF ֆոնդի ղեկավարության կողմից, պատահականության սկզբունքով»:

Մարդասիրական գործունեության համար 2015-ին Օլսոյում Խաղաղության Նոբելյան մրցանակակիրների կոմիտեի կողմից Ֆերնանդոն արժանացել է «Բիզնեսը հանուն խաղաղության» մրցանակի: «Դիլմահ» թեյերն այժմ հասանելի են աշխարհի շուրջ 250 երկրում: Յուրաքանչյուր թեյի փաթեթ վերահսկում է անմիջապես պարոն Ֆերնանդոն, ով ունի ավելի քան 60 տարվա փորձ: Նրան այժմ միացել են նաև իր որդիները՝ Դիլհանն ու Մալիկը, որոնց անունով էլ ժամանակին անվանվել է բրենդը:

D (5)-2 copy

D (64)-2 copy

D (55)-2 copy

«Դիլմահ» թեյերը եզակի են իրենց համային տվյալներով, թարմությամբ ու որակով: Դրանք ամենամատչելի բնական ցեյլոնական թեյերն են աշխարհում: «Դիլմահ» թեյերն աճեցվում, վերամշակվում և փաթեթավորվում են անմիջապես Շրի լանկայի գործարաններում, որտեղից էլ ուղևորվում են աշխարհի տարբեր երկրներ:

«Դիլմահ» թեյերի տեսականին ներառում է պրեմիում դասի թեյերի հավաքածու՝ կանաչ թեյ, «էկզոտիկ հաճույք» թեյերի հավաքածուն՝ ավելի քան տասը մրգային համերով, տերևային յուրօրինակ համով թեյեր՝ եռանկյունաձև փաթեթներում: 

D (46)-2 copy

D (38)-2 copy

D (34)-2 copy

D (19)-2 copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Սերյոժա Բաղդասարյանի