ԱՄՆ-ում քառամյա տղան պատահաբար սպանել է իր պապիկին


17:30 , 12 հոկտեմբեր, 2017

ԱՄՆ Էլիզաբեթ Սիթի քաղաքում չորսամյա երեխան պատահաբար կրակել է իր պապի վրա։ Այդ մասին գրում է ամերիկյան New York Post թերթը։

57-ամյա Դեննի Պատրիկը կրակել է հրացանից թոռան հետ զբոսանքի ժամանակ։ Երեխան ևս մեկ հրացան է գտել պապիկի մեքենայում և պատահաբար կրակել է դրանով՝ դիպչելով պապին։

Տղան միջադեպի մասին պատմել է հարևաններին, որոնք էլ ոստիկանություն են կանչել։ Դեննի Պատրիկին հայտնաբերել են տեղում սպանված վիճակում։