90-ականների «Տամագոչի» խաղալիքը վերադառնում է


15:32 , 12 հոկտեմբեր, 2017

1990-2000 թվականներին ճապոնական Տամագոչի խաղալիք ուներ ցանկացած երեխա: Այս խաղալիքը երեխային պատասխանատվություն և ուշադրություն էր սովորեցնում: Վիրտուալ կենդանուն պետք էր խնամել և հոգ տանել նրա մասին:

Եվ վերջերս ճապոնական լեգենդար Bandai Namco ընկերությունը կրկին սկսեց արտադրել խաղալիքներն իր հայրենիքում՝ Ճապոնիայում: Արդյունքը գերազանցեց բոլոր ակնկալիքները, և ընկերությունը բազմահազար նամակներ ստացավ ամբողջ աշխարհից:

Հոկտեմբերի 10-ին Amazon կայքում սկսվել է խաղալիքների նախնական պատվերը, իսկ արդեն նոյեմբերի 5-ին խաղալիքները կտեղափոխվեն ԱՄՆ: Տամագոչիներն արժեն 15 դոլար: Դրանց պահանջարկն արդեն ռեկորդ է գրանցել: Տամագոչիների թողարկումից հետո խաղալիքները կարելի է գնել բոլոր խոշոր էլեկտրոնային ցանցերում:

Տամագոչիներն իրենց ֆունկցիաներով նույնն են, սակայն փոխվել է դիզայնը. նրանք ավելի փոքր են, սակայն ինչպես առաջ, այնպես էլ հիմա ունեն 3 կոճակ: