Նավթի համաշխարհային գները նվազում են


14:38 , 12 հոկտեմբեր, 2017

«Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են»,- փոխանցում է Gazeta.ru-ն:

WTI տեսակի նավթի նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 0.51 տոկոսով՝ մինչև 51.04 դոլար մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.56 տոկոսով՝ մինչև 56.02 դոլար՝ մեկ բարելի դիմաց: