Ռեալը փոխարինող չի գնի Կարվախալին


13:00 , 12 հոկտեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ տրանսֆերային շուկա դուրս գալ՝ չնայած աջ պաշտպան Դանիել Կարվախալի առողջական խնդիրներին,- հաղորդում է «Marca»-ն:

Ակումբում կարծում են, որ այդ դիրքը կարող են փակել Նաչոն և Աշրաֆ Հակիմին: 25-ամյա Կարվախալի մոտ վիրուս է, որը ազդում է պերիկարդի վրա: Նա բաց կթողնի նվազագույնը երկու ամիս:

Վերջին օրերին ենթադրվում էր, որ «Ռեալը» կսկսի փոխարինող փնտրել Կարվախալին, սակայն Մադրիդում այդ տարբերակը չի դիտարկվում: