Երիտասարդն իր նոր դրոնն էր փորձարկում, երբ ականատես եղավ գայլի ու որմզդեղնի գոյատևման պայքարին․ ժանիքներն ընդդեմ կճղակների (Video)


07:28 , 12 հոկտեմբեր, 2017

Իր նոր՝ 4K տեսախցիկով դրոնը փորձելիս ֆոտոորսորդը բավական հետաքրքիր տեսարանի ականատես եղավ: Օնտարիոյի (Կանադա) հյուսիսում գայլը հարձակվում է լճի ափամերձ հատվածում կանգնած որմզդեղնի վրա: Տեսանյութում բավական հետաքրքիր կերպով ներկայացվում է բնության մեջ գոյատևելու պայքարը:

Որմզդեղնը բավական երկար, բայց հաջող կերպով հետ է մղում գայլի հարձակումները, իսկ վերջում հաջողվում է վերջնականապես փախչել գիշատչից: Դրան օգնում է նաև դրոնը, որի վրա գայլը մի քանի անգամ զգուշավոր հայացք է նետում: