25-ամյա ռուս երիտասարդ մայրիկին բռնաբարել են, երբ նա ցանկացել է ինքնասպան լինել


05:16 , 12 հոկտեմբեր, 2017

Operativ.am-ը գրում է․

Օմսկի բնակչուհին, ով նախատեսում էր ինքնասպան լիներ, բռնության զոհ է դարձել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:

Սոցկայքերից մեկում նախօրեին տեղեկություն էր հրապարակվել, որ աղջիկը գիշերը պատրաստվում էր ինքնասպան լինել: Ենթադրյալ ինքնասպանության վայրի ճանապարհին նրան բռնաբարել են: Նրա կողքին հայտնված տաքսիստը հանգստացրել է աղջկան և ոստիկանություն տարել, որտեղ նա դիմում է գրել:

Բոլդինովան նշել է, որ ամեն ինչ տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի գիշերը: Հարուցվել է քրեական գործ: Աղջիկը 25 տարեկան է, ապրում է մոր և 2-ամյա որդու հետ, ամուսնալուծված է: