Իսրայելում ահաբեկչություն է կանխվել


00:38 , 12 հոկտեմբեր, 2017

Hraparak.am-ը գրում է.

Իսրայելական իրավապահները Ռահատ քաղաքում ձերբալալել են ազգությամբ արաբ մի տղամարդու, ով նախապատրաստած է եղել ահաբեկչություն: Այս մասին հայտնում է mignews.com լրատվական կայքը: Նշվում է, որ տղամարդը Իսրայելի տարածք է թափանցել Պաղեստինյան ինքնավարության տարածքից: Հայտնի է, որ ձերբակալվածը Թուլքարեմ քաղաքից է: Նշվում է նաեւ, որ ձերբակալությունն իրականացվել է հատուկ գործողության միջոցով: Այլ մանրամասներ իսրայելական իրավապահները չեն հայտնել: Հայտնի է նաեւ, որ վնասազերծման ժամանակ ենթադրյալ հանցագործը դիմադրություն է ցույց տվել եւ ունեցել է հրազենային զինատեսակ իր մոտ: