Pornhub-ով փոխանցվող վիրուսը վարակել է միլիոնավոր համակարգիչներ


20:00 , 11 հոկտեմբեր, 2017

Pornhub-ի միլիոնավոր օգտատերեր ավելի քան 1 տարի ենթարկվել են Kovter վիրուսի կողմից հարձակման, որը գովազդային բանների օգնությամբ տեղադրել է դիտարկիչների կեղծ թարմացումներ։ Վիրուսի օգնությամբ ցանցահենները զբաղվել են տարբեր կայքերի այցելությունների թվի հետ կապված խաբեություններով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Վնասակար ծրագրային ապահովման գործողություններից առավել տուժել են հանրահայտ կայքի ամերիկացի, կանադացի և բրիտանացի օգտատերերը։ Վիրուսի հեղինակ է հանդիսանում KovCoreG ցանցահենային խմբավորումը։

Կիբերանվտանգության ոլորտի մասնագետները նշում են, որ ծրագիրը կարող է նաև հասանելիություն ստանալ համակարգիչների տերերի անձնական տվյալներին։ Նշվում է, որ Pornhub կայքը միակ վայրը չէ, որտեղ «բնակվում» է Kovter-ը։