Հնդկաստանի գերագույն դատարանն անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերությունը հավասարազոր է դարձրել բռնաբարությանը


17:22 , 11 հոկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Հնդկաստանի գերագույն դատարանը լրացրել է օրենսդրական բացը՝ վճռելով, որ տղամարդու ու 18 տարեկանից փոքր անչափահաս աղջկա միջև սեռական հարաբերությունը հավասարազոր է բռնաբարության:

Ինչպես նշում է BBC-ն, նախքան այս, օրենքը տղամարդու և 15 տարին բոլորած աղջկա միջև սեռական հարաբերությունը թույլատրելի էր համարում ու դա չէր դիտարկում որպես բռնաբարություն:

Այժմ դատարանը վճռել է, որ 18 տարեկանը չբոլորած աղջիկները կարող են դատի տալ իրենց ամուսիններին՝ բռնի կերպով սեռական հարաբերությունների մեջ մտնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։