Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել


11:18 , 11 հոկտեմբեր, 2017
Հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.), տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից: 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: