Ռուսների գերության առաջին րոպեները՝ «ԻՊ»-ում (տեսանյութ)


02:28 , 11 հոկտեմբեր, 2017

Operativ.am-ը գրում է․

«Conflict Intelligence Team»-ը թվիթթերյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ տեսնում ենք Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը գերի ընկած ռուսների առաջին րոպեները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

«Տեսանյութում երևում է Ռոման Զաբոլոտնին, ով փորձում է խոսակցություն վարել ահաբեկիչների հետ, ասում է, որ զենքի մասին ինֆորմացիա ունի: Գրիգորի Ցուրկանուն նստած է մեջքով՝ աչքերը կապած: Ռոմանի մոտ հավանաբար սիրիացի զինվոր է պառկած»,- նշվում է հաղորդագրության մեջ: