Ոստիկաններին կասկածելի թվաց այս բեռնակրի վարքն, ու խուզարկեցին նրա փաթեթավորած ճամպրուկը․ ահա, թե 12 միլիոնի ինչ գտան դրանում


01:52 , 11 հոկտեմբեր, 2017

Մեծ Բրիտանիայում մաքսանենգների խումբ է ձերբակալվել, որը փորձում էր ծախված բեռնակրի միջոցով Հիթրոու օդանավակայանից Բրազիլիա ուղարկել թմրանյութերի մեծ խմբաքանակ: Ձերբակալման ժամանակ ոստիկանությունն առգրավվել է 100 կգ կոկաինով լցված ճամպրուկն ու մեկ պարկ կաննաբիս տեսակի թմրանյութ: Ընդհանուր առմամբ՝ ճամպրուկում 9 միլիոն ֆունտ ստերլինիգի (11,8 միլիոն դոլար) կոկաին կար: