Եղիսաբեթ II-ը հավանություն չի տալիս արքայազն Հարրիի հարսնացուի վարքին


23:44 , 10 հոկտեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

ԶԼՄ-ները հայտնում են, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին դուր չի եկել  թոռան՝ արքայազն Հարրիի  սիրելիի՝ Մեգան Մարկլի պահվածքը:   Ըստ շշուկների՝ նա հավանություն չի տալիս դերասանուհու հետ թոռան միությանը, գրում է teleprogramma.pro-ն:

Մամուլն արդեն մի քանի անգամ  քննարկել է արքայազն Հարրիի և Մեգան Մարկլիի հնարավոր հարսանիքի մասին: Նույնիսկ խոսակցություններ կային, որ արքայազնն արդեն իր սիրելիի ձեռքն է խնդրել: Եվ չնայած զույգը գրեթե չի մեկնաբանում իրենց հարաբերությունները,  որոշ ժամանակ առաջ նրանք  առաջին անգամ միասին հայտնվեցին հանրության առաջ: Հարրին ու Մեգանն այցելել էին Տորոնտոյում թենիսի խաղի և չէին թաքցրել իրենց նուրբ զգացմունքները։

Սակայն թագուհին խիստ հիասթափվել է թոռան հնարավոր հարսնացուի վարքից։ Նա կարծում է, որ Մեգանը միանգամայն անպատշաճ է դրսևորել իրեն։ «Արքայազնի ընկերուհին չպետք է հանրության մեջ հայտնվեր կոպիտ վերնաշապիկով, պատառոտված ջինսով և տձև պայուսակով»,- ասել է թագավորական ընտանիքին մոտ անանուն աղբյուրը:

Այդուհանդերձ, թագուհին դեռ հույս ունի, որ արքայազն Հարրիի սիրելին կսովորի իրեն ավելի արժանավայել դրսևորել՝ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։