Ճապոնիայում դատարանը «Ֆուկուսիմա»-ի վթարի համար պատասխանատու է ճանաչել պետությանը և շահագործող ընկերությանը


16:36 , 10 հոկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Ֆուկուսիմայի շրջանային դատարանը Ճապոնիայի կառավարությանը և «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանի TEPCO օպերատոր ընկերությանը պատասխանատու է ճանաչել ատոմակայանում 2011 թվականին տեղի ունեցած վթարի համար: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Դատարանը պարտավորեցրել է 4,4 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել մոտ 3,8 հազար բնակչի:

Դատարանը խոստովանել է, որ պաշտոնյաները չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչը հանգեցրել է ատոմային էլեկտրակայանում վթարի, ինչպես նաև ժամանակին չեն իրականացրել ցունամիի և տարհանման անհրաժեշտության մասին տեղի բնակիչների համընդգրկուն իրազեկում: Հայցվորները կստանան 4,4 միլիոն դոլարի փոխհատուցում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։