Բեյոնսեն Instagram-ում եզակի լուսանկար է հրապարակել՝ առանց դիմահարդարման


16:28 , 10 հոկտեմբեր, 2017

Բեյոնսեն վերջերս իր ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար, որում ցույց է տվել, թե ինչ տեսք ունի ինքն առօրյայում առանց դիմահարդարման: Երգչուհին լուսանկարում առանց կեղծամի և արհեստական մազերի է՝ իր բնական խոպոպներով: Միայն ալ շրթներկով ընդգծել է փարթամ շուրթերը:

Երկրպագուները մեկնաբանություններում հիացած են 36-ամյա երգչուհու երիտասարդ և թարմ տեսքով: