ԱՊՀ երկրների ղեկավարները կհավաքվեն Սոչիում՝ Պուտինի նախագահությամբ


16:00 , 10 հոկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Սոչիում հոկտեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որի ժամանակ ղեկավարները համագործակցության կարեւոր հարցերի շուրջ կարծիքներ կփոխանակեն:


Ամենայն հավանականությամբ որոշում կընդունվի հաջորդ տարի նախագահության գործառույթները Ռուսաստանից Տաջիկստանին փոխանցելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նախատեսվում է ստորագրել մի շարք բազմակողմ փաստաթղթեր`իրավական, մշակութային, հումանիտար, ռազմական ոլորտներում համագործակցության ամրապնդման վերաբերյալ:

Շարունակությունն՝ այստեղ