Անցավ Պորոշենկոյի կողմը. Էրդողանի հայտարարությունը՝ Ղրիմի հարցով


01:48 , 10 հոկտեմբեր, 2017

Operativ.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ստամբուլը «նախկինի պես աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը» և չի ընդունում Ղրիմի միացումը Ռուսաստանին: Այս մասին նա հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում: Այս մասին գրում է «Интерфакс-Украина»-ն:

«Մենք չենք ընդունել և չենք ընդունի Ղրիմի ապօրինի բռնակցումը»,- նշել է Էրդողանը:

2016 թվականի սեպտեմբերին Էրդողանը Պորոշենկոյին խոստացել էր աջակցել Կիևին Ղրիմի հետ կապված հարցերում:

Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտին հանրաքվեի արդյունքներով Ղրիմն անցավ Ռուսաստանին: