«Սաադաբադ» պալատն արդեն մոտ չորս տասնամյակ է՝ թագավորական չէ


01:51 , 10 հոկտեմբեր, 2017

Երբ նույնիսկ պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում է, որ «վարչապետ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ», գրեթե նույնն է, եթե, ասենք, Հայաստան ժամանած որևէ պատվիրակության՝ ՀՀ ԱԺ այցելելու լուրում նշվի, որ «այսինչ պատվիրակությունն ուղևորվել է ՀՀ Կենտկոմի շենք»:

«Սաադաբադ» պալատն արդեն մոտ չորս տասնամյակ է՝ թագավորական չէ, ինչպես Երևանում գտնվող ժամանակին Կենտկոմի շենքը վաղուց արդեն այդպիսին չէ:

#Իրան #տեղեկատվություն