Արթուր Ջանիբեկյանը ձեռք է բերել «Матч ТВ» հեռուստաընկերությունը


16:30 , 9 հոկտեմբեր, 2017

Ռուսական «Comedy Club» ընկերության սեփականատեր Արթուր Ջանիբեկյանը ձեռք է բերել նաև ռուսական «Матч ТВ» սպորտային հեռուստաընկերությունը:

Արդեն իսկ «Матч ТВ»-ի գործադիր տնօրեն է նշանակվել Վլադիմիր Չոպովը, ով «Comedy Club»-ում զբաղեցրել է Ջանիբեկյանի տեղակալի պաշտոնը:

Ըստ ռուսական աղբյուրների՝ Ջանիբեկյանն աշխատանքից չի ազատել «Матч ТВ»-ի պրոդյուսեր Թինա Կանդելակիին․ վերջինս, սակայն, ստիպված կլինի ենթարկվել հայերին: