Ո՞ր ֆիլմի նկարահանման համար էին Սոս Ջանիբեկյանն ու Անի Երանյանը մեկնել Մոսկվա


15:15 , 9 հոկտեմբեր, 2017

BlogNews.am-ն իր ընթերցողին արդեն պատմել է ռեժիսոր Ելենա Արշակյանի «Հետհաշվարկ» 25 մասանոց հոգեբանական թրիլերի մասին, որը հոկտեմբերի 21-ից կցուցադրվի Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով: Դրաման տեսարանների առումով մասշտաբային  է: Նկարահանումների մեծ մասն իրականացվել է Երևանում ու մարզերում, վերջին տեսարանների համար էլ ստեղծագործական  ու դերասանական կազմը Մոսկվա է հասել: Ռեժիսոր Ելենա Արշակյանը BlogNews.am-ին մանրամասներ է  պատմել  ու լուսանկարներ տրամադրել նկարահանման հրապարակից:

«Չնայած անձևրոտ ու ցուրտ եղանակին՝ մեզ ոչինչ չխանգարեց աշխատանքը ժամանակին սկսելու ու ավարտելու համար: 4 օր են տևել նկարահանումները: Մոսկվայից վերադարձել ենք կիրակի երեկոյան»:

Ֆիլմում նկարահանվող աստղային դերասանական կազմից Մոսկվա են մեկնել Սոս Ջանիբեկյանն ու Անի Երանյանը: Ելենայի խոսքով՝ սցենարով ի սկզբանե նախատեսված չեն եղել արտերկրում նկարահանումները, սակայն հերոսներն ինչ-ինչ հանգամանքների բերումով հայտնվում են այնտեղ. «Կարող էինք իմիտացիա ստեղծել ու ցույց տալ՝ իբրև տեսարանները Մոսկվայում ենք նկարահանվել, բայց իրականում երևանյան հյուրանոցներից ինչ-որ մեկի սենյակում կամ հատուկ տաղավարում նկարեինք, բայց մենք անկեղծ ենք ինքներս մեզ ու մեր հեռուստադիտողի հետ»:

Նյութը՝ Էմմա Վարդանյանի