Դեյր Զոր քաղաքում տեղակայված ռուսական ռազմական կայանատեղիում նախօրեին վաղ առավոտյան պայթյունների շարք է արձանագրվել


11:01 , 9 հոկտեմբեր, 2017

Ասում են՝ Սիրիայի Դեյր Զոր քաղաքում (այս շրջանում ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ) տեղակայված ռուսական ռազմական կայանատեղիում նախօրեին վաղ առավոտյան պայթյունների շարք է արձանագրվել: Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի հարավային ելքի մոտ տեղակայված մարզավանում, որտեղ իբրև տեղակայված է ՌԴ ԶՈւ կայանատեղին. դեպքի վայր են ժամանել շտապօգնության և հրշեջ ծառայության տասնյակ մեքենաներ:

Աղբյուրի հավաստմամբ՝ մարզավանում տեղակայված են ռուս զինծառայողների համար նախատեսված խոշոր զինապահեստներ, ինչպես նաև այնտեղ էին գտնվում զգալի թվով ռուս զինծառայողներ:
Պաշտոնական աղբյուրները դեռևս չեն անդրադարձել վերոնշյալ տեղեկատվությանը: