Նյու Յորքում 5 300 դոլարով վաճառվել են ԱՄՆ 35-րդ նախագահ Քենեդիի լողազգեստները


17:30 , 8 հոկտեմբեր, 2017
Նյու Յորքի Guernsey աճուրդում վաճառվել են ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիին պատկանած մի շարք իրեր, այս մասին հայտնում է Sky News-ը:

Աճուրդի ընթացքում վաճառքի են հանվել Քենեդիի լողազգեստները, ինչպես նաև հատուկ նրա համար պատրաստված երկու բազկաթոռ, որոնք հատուկ հարմարեցված էին նախագահի համար՝ մեջքի վնասվածք ստանալուց հետո:

Հայտնի է, որ Քենեդիի երկու լողազգեստները վաճառվել են համապատասխանաբար 3 500 և 1 800 դոլարով, իսկ բազկաթոռները՝ 10 և 30 000-ական դոլարի դիմաց:

1800 դոլարով վաճառվել է նաև նրա կնոջ՝ կապույտ գույնի լողազգեստը: