Հայտնի է դարձել Սաուդյան Արաբիայի թագավորի պալատի ուղղությամբ կրակ բացած անձի ինքնությունը


15:30 , 8 հոկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը պարզել է նախօրեին թագավորական պալատի վրա կրակ բացած անձի ինքնությունը:

Ինչպես փոխանցում է SPA գործակալությունը, Ջիդդեյում թագավորական պալատի վրա կրակածը 28-ամյա Ալի ալ Ֆահիդ ալ Ամիրին է, ով տեղի բնակիչ է:

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան երիտասարդը մեքենայի միջից կրակ էր բացել թագավորական պալատի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ, ինչի արդյունքում մահացել էր երկու մարդ, անվտանգության ևս երեք աշխատակից վիրավորվել էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։