Վրաստանում 2016 թ-ին միջին աշխատավարձը կազմել է շուրջ 380 դոլար. իսկ որքան է այն Հայաստանում


14:00 , 8 հոկտեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական կենտրոնի («geostat.ge») 2016 թվականի տվյալների, Վրաստանում միջին աշխատավարձը կազմել է 940 լարի (շուրջ $379.34): Այս մասին հայտնում է aliq.ge-ն:

Անցյալ տարվա ընթացքում  երկրում ամենաբարձր վարձատրվող աշխատանքը եղել է ֆինանսական միջնորդության (1834,9 լարի), հանրային կառավարման (1326,8 լարի) և շինարարության ոլորտներում «1283,3 լարի»:

2016 թվականի միջին ամսական աշխատավարձը տրանսպորտի և հաղորդակցության ոլորտում կազմել է 1201,5 լարի, հանքաարդյունաբերության ոլորտում՝ 1143 լարի, անշարժ գույքի վարձակալության, բիզնես գործունեության ոլորտում՝ 1063.3 լարի, Էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի արտադրության եւ բաշխման ոլորտում՝ 1180 լարի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։