Ծաղկահովիտում կրկին ՏԻՄ ընտրություններ են, Արայիկ Խանդոյանն այս անգամ չի առաջադրվել, փոխարենը՝ հարևան գյուղից թեկնածուներ կան


12:45 , 8 հոկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում գործող համայնքապետ Նորային Հակոբյանը կրկին կառաջադրվի: Tert.am –ի հետ զրույցում նա ասաց. «Երևի առաջադրվենք»:

Հիշեցնենք, որ 2016-ի սեպտեմբերի 18-ին այս գյուղում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը առաջադրվել էր որպես գյուղապետ, և բազմաթիվ բազմակուսակցականներ կային` որպես այլընտրանք. ՀՀԿ-ական գյուղապետ Երվանդ Խաչատրյանը, որին սատարում է ՀՀԿ-ն, անկուսակցական Նորային  Հակոբյանը, ԲՀԿ-ից՝ Աշոտ Հակոբյանը, ով հայտարարել էր, որ կհանի թեկնածությունը, եթե Խանդոյանն առաջադրվի, ինչն էլ արեց: Նշենք, որ եթե այն ժամանակ գործող գյուղապետ Երվանդ Խաչատրյանը հավաքեց 300 ձայն, ապա Արայիկ Խանդոյանը՝ 250 ձայն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։