Մերիլին Մոնրոյի հազվադեպ «մերկ» լուսանկարներն աճուրդի կհանվեն


20:45 , 7 հոկտեմբեր, 2017

Մերկ Մերիլին Մոնրոյի լուսանկարները կարողացել է ստանալ լուսանկարիչ Լոուրենս Շիլերը «Ինչ-որ բան պետք է կատարվի» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Այդ մասին գրում է Life-ը:

Ըստ ֆիլմի սյուժեի՝ Մոնրոն պետք է մերկ լողանար լողավազանում: Նրա նպատակն էր՝ գայթակղել գործընկերոջը՝ Դին Մարթինին:

Նա թույլ է տվել Շիլերին մի քանի լուսանկար անել և ցուցադրել է իր անզուգական կազմվածքը: Մոնրոն այնպիսի դիրքեր էր ընդունում, որոնցում գռեհիկության ակնարկ անգամ չկա: Ցավոք ֆիլմն իր ավարտին չհասցվեց, քանի որ հոլիվուդյան գեղեցկուհին մահացավ:

Այժմ այդ հազվադեպ լուսանկարները, ինչպես նաև լուսանկարը, որում նրան բենգալյան կրակներով տորթ են մատուցում իր ծննդյան պատվին, կարող են աճուրդի հանվել 35 հազար դոլարով: