Ռիկի Մարտինն իր հայկական արմատներով կողակցի հետ ԱՄՆ-ում չի ամուսնանա


20:00 , 7 հոկտեմբեր, 2017

Հանրահայտ պուերտոռիկացի երգիչ Ռիկի Մարտինը պատմել է Ocean Drive ամսագրին, թե ինչու չի կարող ամուսնություն գրանցել ԱՄՆ-ում։

Բանն այն է, որ Ռիկիի կողակիցը՝ Ջիվան Յոզեֆը, հայկական արմատներով սիրիացի է։ Նրա հարազատների մեծ մասը Սիրիայից են, այնպես որ նրանք չեն կարող ուղևորվել ԱՄՆ։

Զույգը դեռևս հանդիսության անցկացման վայր է ընտրում։ Դիտարկվում են Պուերտո Ռիկոն, Իսպանիան կամ Շվեդիան։

Ռիկի Մարտինը հույս ունի, որ նրանք կարող են գրանցել ամուսնությունը հաջորդ գարնանը։

Հիշեցնենք, որ զույգը դաստիարակում է 9-ամյա երկվորյակների։