Բեն Աֆլեկը պայքարում է ալկոհոլային կախվածության դեմ


18:00 , 7 հոկտեմբեր, 2017

Բեն Աֆլեկը վերականգնողական կլինիկայում բուժման ավարտից 7 ամիս անց շարունակում է պայքարել ալկոհոլային կախվածության դեմ: Այս մասին հայտնում է US Weekly-ն:

Հոկտեմբերի 4-ին 45-ամյա դերասանին տեսել են Լոս Անջելեսում վերականգնողական կենտրոն մտնելիս, որտեղ նա ամբուլատոր բուժում է անցնում:

«Բենը շատ երջանիկ տեսք ուներ,- պարբերականին պատմել է ականատեսը:- Նա լավ տրամադրություն և թարմացած տեսք ուներ»: