Թուրքական բանակը պատրաստ է միանալ սիրիական Իդլիբում ռազմական գործողությանը. Էրդողան


14:45 , 7 հոկտեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Թուրքական բանակը պատրաստ է միանալ սիրիական Իդլիբում ռազմական գործողությանը, որը սկսել է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը։ Այդ մասին, ինչպես հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։


«Այսօր «Սիրիական ազատ բանակ»-ն Իդլիբում սկսել է լուրջ գործողություն։ Մեր բանակը դեռ չի մտել այնտեղ, սակայն մենք չենք կարող նեղության մեջ թողնել մեր եղբայրներին, որոնք փրկվել են Հալեպից։ Թուրքիան երբեք թույլ չի տա իր սահմանի մոտ ահաբեկչական միջանցք ստեղծել»,- ասել է Էրդողանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ