Հայտնի մոդելավորող Թոմի Հիլֆիգերն աճուրդի է դնում իր հարուստ հավաքածուի գանձերը։ Հոկտեմբերի 21-ին կանցկացվի աճուրդ՝ կապված Մերիլին Մոնրոյի, Դևիդ Բոուիի, Միք Ջագերի և կինոյի և շոու բիզնեսի այլ աստղերի հետ։
Իր հավաքածուն Հիլֆիգերը հավաքել է երկար տարիներ։ Նա աճուրդի է ներկայացրել ավելի քան 300 իր։ Թե ինչու է մոդելավորողը որոշել հրաժարվել դրանցից, հայտնի չէ։
Աճուրդի թոփ լոտերից մեկը կդառնա Մերիլին Մոնրոյի ջինսե տաբատը, որով նա 1954 թվականին նկարահանվել է «Գետը հակառակ չի հոսում» ֆիլմում։ Հիլֆիգերը մտադիր է տաբատի համար ստանալ առնվազն 40 հազար դոլար։